Կարծիք

26.01.2021 17:58


Փաստորեն, այս ապաշնորհ վարչակազմն ամեն ինչ անում է իրենց և Գլխավոր Հողատուի վերարտադրության համար

Փաստորեն, այս ապաշնորհ վարչակազմն ամեն ինչ անում է իրենց և Գլխավոր Հողատուի վերարտադրության համար
Ասում են, որ ԱԺ-ի «Իրենց քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որն ընդունելու դեպքում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Սա ՀՀ գերագույն գլխավոր մանիպուլյատորի և իր խմբակի հերթական «շուստրիությունը» և «կրուտիտն» է...
Փոփոխության նպատակը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը պետք է անցկացվի նաև ԱԺ-ի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն արձակվելու դեպքում:
Ցանկություն ունեն ամրագրել նաև, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո:
Մինչդեռ, ինչպես գիտեք, գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:
Փաստորեն, այս ապաշնորհ վարչակազմն ամեն ինչ անում է իրենց և Գլխավոր Հողատուի վերարտադրության համար...
Իրենց երկրաքանդիչ առաքելությունը կիսատ չթողնելու նպատակով...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը