Կարծիք

28.01.2021 14:50


Անունով` անկախ, էությամբ` ապազգային

Անունով` անկախ, էությամբ` ապազգային
Խորհրդային Միության ժամանակ հազարավոր հայեր իրենց որդիներին կոչում էին Վազգեն` իսկական հայեցի անուն, առնական և հնչեղ: ԽՍՀՄ-ում, այո, որտեղ իբր թե ազգայինը ճնշված էր /այդպես էին ասում/, հայ ընտանիքներում մշտապես հնչում էին հայկական ազգային երգեր, պահպանվում էին ազգային ավանդույթները, և հենց Խորհրդային Հայաստանի ղեկավարության ջանքերով կառուցվեց Եղեռնի հուշահամալիրը:
Անցան տարիներ, Հայաստանն անկախացավ, և նորանկախ Հայաստանում մարդիկ իրենց որդիներին ավելի հաճախ սկսեցին անվանել Ալեն: Հայկականության հետ կապ չունեցող մի անուն, որը պարզապես ներմուծված էր դրսից, և աստիճանաբար դրսի բարքերը ներթափանցելով մեր երկիր` կործանեցին այն: Ալենների շատացման ֆոնին հայոց խորհրդարանի ամբիոնում հայտնվեց տրանսգենդեր անձ, պետական բյուջեի միջոցներով ֆիլմ նկարվեց տրանսգենդեր մարզիկի մասին, հարձակում եղավ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, դպրոցական ծրագրից փորձեցին հանել հայ գրականությունը, խեղաթյուրել հայոց պատմությունը: Նիկոլի օրոք Հայկական առաջին ալիքի եթերում քանի՞ անգամ եք ռազմահայրենասիրական երգ լսել` հիշո՞ւմ եք: Չեք հիշի, որովհետև չի հեռարձակվել:
Այնպես որ, այժմ մենք ընդամենը անունով ենք անկախ ենք, այնինչ մեր էությունն այսօր ապազգային է:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը