Հայտնի է, որ 1994թ․ հաղթական հրադադարից հետո Ադրբեջանում օր օրի գեներացվում էր հակահայկական, ատելության քարոզչությունը՝ մանկապարտեզից սկսած։ Այո, բայց այդ ամենի հետ հանդերձ՝ ատելությանը զուգահեռ ադրբեջանցիներն ունեին նաև ակնածանք և հարգանք մեր նկատմամբ, որն անշուշտ կապված էր Արցախի ազատագրման և մեր հաղթանակի հետ։
Նոյեմբերյան նվաստացուցիչ պարտությունից և կապիտուլյացիայից հետո Ադրբեջանում ոչ միայն կանգ չառավ հայերի նկատմամբ ատելությունը, այլև այն առավել բարձր մակարդակի հասավ։ Հակահայկական «զեղումներով» սկսեցին հանդես գալ նաև Ադրբեջանի մտավորականները։ Այսպիսով, ի զարմանս հայ «խաղաղասերների», Ադրբեջանում չի դադարում հակահայկական քարոզչությունը։ Բայց պետք է արդար լինել։ Ադրբեջանցիների մոտ առկա է նաև վերաբերմունքի փոփոխություն հայերի նկատմամբ, այն հարգանքն ու ակնածանքը փոխարինվել է արհամարհանքով և ծաղրանքով։ Փաստերը բազմաթիվ են, միայն Մառնեուլիում հայկական բեռնատարների վրա հարձակումը, կարծում եմ, բավական է։
Ի՞նչ փոխվեց պարտությունից հետո

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից