Կարծիք

29.01.2021 12:38


Երկիրը քանդելու համար հարյուր հազարով փողոց դուրս եկան, իսկ փրկելու համար դեռ վարանում են

Երկիրը քանդելու համար հարյուր հազարով փողոց դուրս եկան, իսկ փրկելու համար դեռ վարանում են
Ո՞վ կմտածեր, որ երկիրը փրկելու համար դեռ պայքարել է պետք։ Կարծես թե բոլորը իրար հերթ չտալով պետք է խնդրեին, որ մեկ ուրիշը ստանձնի այդ ծանրագույն առաքելությունը ու փրկի։
Բայց ոչ... Մի զանգված դեռ շարունակում է պայքարել` երկիրը ոչնչացնելու համար։ Այո, զավեշտ է, բայց փաստ։
Պայքարում են, որ մենք Քրիստոնյա չլինենք, որ մենք հաղթանակ չունենանք, որ մենք այլևս երբեք անկախ չլինենք, որ մենք ուղղակի չլինենք...
Մենք վերածվել ենք մի հասարակության, ուր լավ զգալու համար միակ ձևը մեկ ու մեջ մեր հեռախոսների էկրանին հայտնվող ֆեյսբուքի հիշողություններն են... 3, 4, 5 տարի առաջ տեղի ունեցած տարբեր իրադարձությունները։
Ես կասկած չունեմ, որ լավ է լինելու, բայց և շատ եմ ցավում, որ այդ լավին հասնելու համար պայքարում եմ հայի դեմ, այլ ոչ թուրքի։
Նախագահ Քոչարյանի հարցազրույցը լավն էր, շատ լավը։ Ես սպասում էի լսել միայն մեկ բան, որը և լսեցի`
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎ ԿՐԵՆՔ
Հ.Գ. Երկիրը քանդելու համար հարյուր հազարով փողոց դուրս եկան, իսկ փրկելու համար դեռ վարանում են...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը