Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում. մահացածներ կան
Ադրբեջանական բանակին պատկանող ռազմական ավտոմեքենաներից մեկը երեկ վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում` Մռավ լեռան ուղղությամբ (Քարվաճառի շրջան): Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագոզովը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կայքի` հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այսօր հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի է պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։
Հիշեցնենք` հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Ավելի վաղ ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, Կուբաթլուում ականի պայթյունից մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգարօղլուն։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am