Կարծիք

30.01.2021 08:25


Այդպիսի իշխանությունը քաղաքագիտորեն կոչվում է ՔԱՔԻՍՏՈԿՐԱՏԻԱ

Այդպիսի իշխանությունը քաղաքագիտորեն կոչվում է ՔԱՔԻՍՏՈԿՐԱՏԻԱ

Հայոց պետականության վերջի սկիզբը

Վերջին երկուս և կես տարվա հայաստանյան իշխանությունը պատմության մեջ կմնա որպես ամենաանհաջող և բոլոր առումներով ամենաձախողված իշխանություն:

Ներքաղաքական դիսկուրսում գործող իշխանությունը հաճախ բնութագրվում է որպես պոպուլիստ, օխլոկրատիա (օխլոսի իշխանություն), գավառական ավտոկրատիա, ոչ կոմպետենտ և այլ քաղաքագիտական տերմիններով:

Բայց եթե իշխանությունների նման բնութագրումը միանգամայն համապատասխանում էր մինչպատերազմյան իրականությանը, ապա իշխանությունների գործողությունները պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում գաղտնազերծեցին, իսկ ավելի ճիշտ, մերկացրեցին նրանց ազգային, քաղաքական և բարոյական իրական էությունը և հանրային դիսկուրսն հեղեղվեց նրանց այդ էությունն էլ ավելի դիպուկ բնութագրող որակումներով՝ ազգադավ, դավաճան, անհայրենիք, թուրքամետ, հողատու, մարդասպան և այլն:

Ընդ որում իշխանությունների այս որակումները հնչեցնում է ոչ միայն ընդիմությունը, այլ հայության ճնշող մեծանասնությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե աշխարհի տարբեր անկյուններում:

Այսինքն այսօր մենք ունենք ոչ միայն ամենաձախողված, այլև ամենատապալված և ամեն ինչ տապալած իշխանություն և կառավարման համակարգ:

Քաղաքագիտությունը տվել է այդպիսի իշխանության և կառավարման համակարգի դիպուկ բնութագրումը: Այդպիսի իշխանությունը քաղաքագիտորեն կոչվում է ՔԱՔԻՍՏՈԿՐԱՏԻԱ:

Սույն տերմինի ծակումնաբանությունը սերում է հունարեն ‹‹վատագույն›› կամ ‹‹որևէ բանի համար ոչ պիտանի›› հասկացությունից և նշանակում է կառավարման համակարգ, որը հայտնվել է վատագույն, ցածրագույն որակավորում ունեցող և սարսափելի անբարեխիղճ մարդկանց ձեռքում:

Դժվար չէ նկատել, որ հայերենով ‹‹քաքիստոկրատիա›› տերմինի արմատը կենցաղում լայն կիրառություն ունեցող ‹‹քաք›› (կեղտ, արտաթորանք) բառն է և հանրային լայն ընկալումների առումով թարկմանաբար այդ տերմինը կարող է մեկնաբանվել որպես ‹‹կեղտի կամ անպետքի իշխանություն››:

Եվ թեպետ նշված մեկնաբանությունը միանգամայն բնութագրական է օրվա իշխանություններին, այդուհանդերձ լիարժեք չի արտացոլում նրանց կործանարար բնույթը:

Բանն այն է, որ ժամանակակից քաղաքագիտական դիսկուրսում քաքիստոկրատիայի հասկացողության հետ խիստ կապակցված օգտագործվում է նաև ‹‹մերիտոցիդ›› հասկացությունը, որը նշանակում է ‹‹հանրության կարող ուժերը վերացնող››: Այսինքն քաքիստոկրատ իշխանությանը, մինչ իրեն ստեղծած ամեն ինչը տապալելուց զատ, բնորոշ է նաև սեփական հասարակության լավագույն և ունակ ուժերին վերացնելու նպատակաուղված գործունեությունը:

Կարծում եմ վիճելի չէ այն, որ վերջին երկուս և կես տարիներին մենք՝ մեզանում ամեն լավագույնը և օգտակարարը իսպառ վերացնելու կամ ապականելու գործողությունների ականատեսն ենք:

Ուստի առանց վարանելու կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանում պետության ղեկին է հայտնվել ոչ միայն քաքիստոկրատ՝ անպետք, այլև մերիտոցիդ՝ լավագույնն ու արժանին կործանող ապազգային ուժը:

Եվ եթե այս պարզ իրողությունները մեր ազգային ընտրանին չգիտակցի և չբռունցքվի օրվա իշխանությանը մերժելու և վռնդելու գործում, ապա դա կլինի Հայոց Պետականության վերջի սկիզբը:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը