Իրականում կորցրել ենք Արցախի 3/4-ը, իսկ ՊԲ-ի «ներուժը պահպանելու» մասին ցենզուրայի սահմաններում խոսել ուղղակի անհնարին է
ԳՇ պետի նոյեմբերի 17-ի հայտնի հայտարարությունը երևի հիշեք... որում ասաց, թե դեռ հունիսի 12-ին է զգուշացրել գալիք պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին։
Շատ հետաքրքիր է վերընթերցել 2,5 ամիս անց...
1. Կապիտուլյացիայի հայտարարության մասին ասում էր. «... այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը ...»։
Իրականում կորցրել ենք Արցախի 3/4-ը, իսկ ՊԲ-ի «ներուժը պահպանելու» մասին ցենզուրայի սահմաններում խոսել ուղղակի անհնարին է։
2. Կամ պատասխանատվության մասին. «Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար...»։
Տենց թույն ձև ա, էլի, պատասխանատվության։ Ասում ես՝ «Պատասխանատվություն եմ կրում», ու ոչ մի գործնական քայլ, շարունակում ես business as usual։ Ենթադրաբար պիտի հուզվեինք բոլորս ու ծափահարեինք։
3. Նոյեմբերի 17-ին, բնականաբար, դեռ չգիտեինք, որ սրանք հանձնելու են Ադրբեջանին Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Սյունիքը պաշտպանող դիրքերը, ճանապարհները, որ «Լաչինի միջանցքը» դառնալու է կոճի թելի բարակության մի ճանապարհ, իսկ ադրբեջանցիներն այդ ճանապարհի վրա թառելու են ու արգելեն ՀՀ պաշտոնյաներին Արցախ այցելել։ Որ նորանոր գերիներ ու զոհեր են ունենալու...

Թե բա «կրում եմ պատասխանատվությունը...»։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից