Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների
Մեր տարածաշրջանի մասին սթափ պատկերացում չունենք եւ դրա համար տարբեր դավադրությունների տեսություններով ենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, սխալ պատկերացումները սխալ եզրահանգումների է հանգեցնում։
Հարավային Կովկասը երեք հարեւաններ ունի, որոնք տարածքային ամբողջականության ու դեմոգրաֆիայի լրջագույն խնդիրներ ունեն։
Թուրքիայի հիմնական խնդիրը Քրդստանի է ու դա է իր ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գործոնը։ Քրդերը, նաեւ, ի տարբերություն թուրքերի, դեմոգրաֆիական մեծ աճ ունեն, նաեւ նրանց բնակության արելն է մեծանում։ Այսինքն, պոտենցիալ Քրդստանը նաեւ տարածքային առումով է ծավալվում։
Նույն վիճակն Իրանում է։ Պարսիկները նույնպես դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, աճ են ապրում մյուս ազգությունները։ Իրանն ադրբեջանցիների, քրդերի, բելուջների, թուրքմենների ... խնդիրներ ունի։
Նույնը Ռուսաստանում է, որտեղ ռուսներն ունեն լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ ու պոտենցիալ սեպարատիզմի վտանգ։ Սեպարատիստների ցուցակը մեծ է։
Պետության ամբողջականության խնդիրներ ունեցող երկրները չքանդվելու համար ստիպված են տարածվել իրենց սահմաններից դուրս, այսինքն էքսպանսիա իրականացնել, նաեւ որոնել վերազգային գաղափարախոսություններ իր բաղկացուցիչ էթնոսներին սոսնձելու համար։ Իրենց սահմաններից դուրս ծավալվելը երեքի համար էլ պաշտպանական' էքզիստենցիալ նպատակ ունի, որքան էլ դա առաջին հայացքից հակասական չթվա։
Իրանին փրկում է շիիզմը, Թուրքիան երկու, իրար հակասող գաղափարախոսություն է ընտրել' իսլամիզմը եւ պանթուրքիզմ։ Ռուսաստանը որոնումների մեջ է, դեռեւս ավանդական արժեքների վրա է կանգ առել։
Մանրամասներների մեջ չմտնեմ, որ 50 էջանոց նյութ չդառնա, այսքանով անենք եզրակացություն։ Երեք երկրներն էլ ծավալվում են ինքնափրկության համար ու նրանց առաջ գնալու վեկտորներն իրար են հանդիպել մեր տարածաշրջանում։ Երեքի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների։
Սյունիքի, մեծ հաշվով Հայաստանի գոյությունը կարմիր գիծ է Իրանի ու Ռուսաստանի համար, իսկ Թուրքիայի համար մեր չլինելը շանս է քրդերին թյուրքական ծովում խեղդելու համար։
Կամ նրանց միջեւ ռազմական կոնֆլիկտ է լինելու, կամ միասնական լուծում են փորձելու գտնել, գոնե ժամանակավոր։
Ինչպես տեսնում ենք, այստեղ գոյաբանական առումով 4-րդ խաղացող չկա, բայց կան ուժեր, որոնց պետք է այդ երկրների միջև մեծ պատերազմ լինի, որպեսզի երեքն էլ թուլանան, իսկ լավագույն դեպքում երեքն էլ մասնատվեն։ Սա էլ կոլեկտիվ Արեւմուտքին ստրատեգիան է, դրա գինն էլ իրենց համար մանր հարց է։
Շատ կոպիտ կերպով նկարագրելով, իրավիճակը սա է։
Հ.Գ. Հին պարսկական ասացվածք կա՝ ով տիրում է Ղարաբաղին, տիրում է Կովկասին։
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների