Կարծիք

31.01.2021 22:34


Լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը

Լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը
Հայաստանն էլ մի մեծ հիմնարկ է, որը անտեր է մնացել: Պատկերացրեք մի հիմնարկ, որտեղ աշխատանքային սխալների կամ դիտավորության կամ սխալ աշխատանքի կազմակերպման պատճառով մահանան մի քանի աշխատակիցներ:
Բնական է չէ՞, որ բացի դեպքի քննությունից և օրենքով սահմանված պատիժներից տվյալ հիմնարկի ղեկավարը կամ պաշտոնանկ կարվի կամ հրաժարականի դիմում կգրի: Հիմա ո՞նց է բա լինում հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձաձ այս ոչ բարով կառավարությունը շարունակում է պաշտոնավարել:
Ավելին, պատկերացրեք այդ նույն հիմնարկի ղեկավարը ասի հա ի՞նչ ես ինչ մեղավոր եմ,ես պատասխանատուն են թիվ մեկ, բայց ոչ մեղավորը:Եվ արդյունքում նույն հիմնարկի աշխատակիցները շարունակեն գլուխները կախ հանդուրժել անպատասխանատու և հիմնարկը կործանող դիրեկտորին, այո ոչ թե սեփականատիրոջը այլ դիրեկտորին, քանի որ Հայաստանի դեպքում սեփականատերը ժողովուրդն է:
Այս լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը