Կարծիք

01.02.2021 18:47


Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել

Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել
ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության առաջին իսկ գործարքներից մեկը եղել է 70-ական թվականների զենքի կոռուպցիոն գործարքը (չշփոթել 80-ականների զենքի հետ)։ Իսկ արդյոք միայն ա՞յս գործարքը։ Իսկ հորդանանյան ՀՕՊ համակարգե՞րը, իսկ չարաբաստիկ ՍՈՒ-ե՞րը, իսկ բանակի սննդի մատակարարո՞ւմը։ Եվ այս ամենը պատերազմող երկրում։ Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել։ Իմանալով նրա բռնապետիկական, միանձնյա իշխելու բնավորությունը՝ անհնար է, որ որևէ նախարար ինքնուրույն նման որոշում կայացներ։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն վարչապետ կոչեցյալը իրեն ենթակա ԱԱԾ-ին հանձնարարեց հարուցել քրեական գործ և կալանավորել միջնորդ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։ Կարծում եմ՝ պատճառը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած բացահայտումներն էին և հիմնական թիրախը հենց նա է։ Սպասենք Դավիթ Տոնոյանի՝ առայժմ որպես վկա հարցաքննությանը։
Հ․Գ․ Ի գիտություն ժողովրդավարության ջատագով «առաջադեմներին»։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նման սկանդալի դեպքում կառավարությունն՝ իր ողջ կազմով, հրաժարական կտար կամ նրան կստիպեին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը