Կարծիք

01.02.2021 20:59


Կոռուպցիոն այդ բուրգի վերևում կանգնածները Դավիթի պատժվելով չեն մաքրվելու

Կոռուպցիոն այդ բուրգի վերևում կանգնածները Դավիթի պատժվելով չեն մաքրվելու

Ինչ ունեմ ես ասելու Պատրոն Դավիթի մասին։

Լայն հասարակությունն առաջին անգամ այդ պարոնի գոյության մասին իմացավ Միքայել Մինասյանի հաղորդումներից մեկում, որտեղ խոսվում էր, Պատրոն Դավիթի իշխանության քավորությամբ արված կոռուպցիոն գործարքների մասին։ Թե ինչպես են ՊՆ բյուջեից փողեր յուրացվում, ինչպես են զենքը շուկայականից թանկով առնում, ինչպես են Ռուսաստանից ներքին գներով գնած զենքը վերավաճառում ևն։ Ընդ որում՝ այս վերջինը շատ լուրջ հարված էր նաև հայ-ռուսական հարաբերություններին․ աշխարհում նման «տրյուկների» համար սպառազինության մատակարարումներն անմիջապես դադարում են։

Հետագայում հայտնի դարձավ անգամ Թուրքիային զինամթերք վաճառելու մասին։

Իշխանական սազանդարներն այն ժամանակ անմիջապես միացրեցին․ «դա լկտի պետական գաղտնիք է» պլաստինկեն։ Թե այդ ամեն ինչը սուտ է ու վաաբշե․ «նախկին թալանչի ռեժիմ»։

Իսկ հիմա պարզվում է, որ մի քիչ էնքան էլ սուտ չէր։ Իսկ որ ավելի խորանանք, թերևս պարզվի, որ ամեն տառն էլ ճիշտ էր։

Պատրոն Դավիթին հիմա, իհարկե, կնշանակեն քավության նոխազ։ Ու կփորձեն ներկայանալ որպես․ «տեսեք, թե մենք ինչ մաքուր ենք, կոռուպցիայի դեմք պայքարում»։ Բայց լավ հիշողություն ունեցողները հո կհիշեն, որ Պատրոն Դավիթն առանց Նիկոլի իսկի տնից դուրս չէր գալիս։

Այնպես որ կոռուպցիոն այդ բուրգի վերևում կանգնածները Դավիթի պատժվելով չեն մաքրվելու։ Մի օր իրենք էլ են պատժվելու․ պատրոն առ պատրոն։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը