Կարծիք

03.02.2021 08:59


Նրա համար «հայրենասիրությունը» լոկ անձնական շահ ստանալու միջոց էր

Նրա համար «հայրենասիրությունը» լոկ անձնական շահ ստանալու միջոց էր
Արծրունը շատ կարևոր կերպար է։ Նա իրենում մարմնավորում է թե՛ մինչ18-յան Հայաստանի կարևորագույն սխալները, և թե՛ հետ18-յան Հայաստանի ողջ ազգադավությունն ու ցինիզմը։
Նա այն մարդկանցից էր, որի համար «հայրենասիրությունը» լոկ անձնական շահ ստանալու միջոց էր, և նրա ղեկավարները ժամանակին, ցավոք, չունեցան այնքան խորամտություն, որ «աչքը չոռ» այդ «պռախաձիմեց»-ին թույլ չտային կեղծ հայրենասիրության առագաստների վրա մտնել բարձր օվկիանոսներ։ Նրա՛նք կերտեցին դատարկ ու անսկզբունք այդ շողոքորթի դրական բարձր ճանաչելիությունը։ Նրա՛նք չկարողացան տարբերել թացերին չորերից, ցորեններին որոմներից, ուստի հենց նրա՛նք ծնեցին Արծրունին և հանրությանը քիչ հայտնի շատ ուրիշ արծրունների։
Դե իսկ հետ18յան Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը այդ դատարկության մի ֆրազի մեջ է. «Դժբախտաբար՝ չհաղթեցինք»։ Թե բա՝ «դժբախտաբար»... Ասեց ու անցավ առաջ։ «Դե հիմա՝ մի թեթև դժբախտություն էր - ո՞ւմ հետ չի պատահում»,-երևի մտածեց այդ շահամոլ ցինիկը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը