Կարծիք

03.02.2021 12:35


Իշխանությունը գտնվում է պատերազմ սանձազերծած «այլ պետության տարածք ուղարկված ապակայունացնող ուժերի և վարձկանների ձեռքում»

Իշխանությունը գտնվում է պատերազմ սանձազերծած «այլ պետության տարածք ուղարկված ապակայունացնող ուժերի և վարձկանների ձեռքում»

2020-ի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը դեռևս պահպանվում է, այսինքն այն հայտարարողները կարծում են, որ առկա է դրա համար հիմք ծառայող 6 հանգամանքներից առնվազն մեկը։ Ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի 2րդ հոդվածի այդ հիմքերը 6-ն են՝ պատերազմ, պատերազմի վտանգ, ՀՀ տարածքի ռմբակոծում, ՀՀ ԶՈՒ-երի վրա հարձակում, երրորդ պետության տարածքի օգտագործում ՀՀ դեմ հարձակվելու համար։ Այս հինգ հանգամանքներն այս պահին գոյություն չունեն, Իսկ եթե համարենք, որ դրանցից գոնե մեկը առկա է, ապա այն առկա էր նաև մեր անկախության նախորդ 30 տարիների ընթացքում, սակայն այդ տարիներին Ռազմական դրություն չի հայտարարվել։ Մնում է ենթադրել, որ առկա է միայն 6-րդ հանգամանքը՝

զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Այս բնորոշմանը ՀՀ-ում կարող են համապատասխանել միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու իր կառավարության անդամները, և ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող՝ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ մեղադրվող անձն ու «իրենց քայլը» խմբակցության անդամները։ Սրա բազմաթիվ ապացույցներին ականատես ենք ամեն օր։ Սրանց կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետական շահերը կասկածի տակ դնող, թշնամուն արված տարածքային զիջումներն արդարացնող, երկրի անվտանգության դեմ ուղղված՝ թշնամու հետ «խաղաղ համակեցության», «տնտեսական շահավետ հարաբերությունների», երկրի մի մասը զավթած երկրի հետ բարեկամություն հաստատելու անթաքույց քարոզչություն։ Սա իսկապես աննախադեպ է ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության տեսանկյունից, երբ «Ռազմական դրության» ռեժիմում գտնվող երկրում իշխանությունը գտնվում է այդ երկրի հետ պատերազմ սանձազերծած «այլ պետության տարածք ուղարկված ապակայունացնող ուժերի և վարձկանների ձեռքում»։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը