Կարծիք

04.02.2021 08:45


Նիկոլը մեր իրականությունը վերածեց դժոխքի

Նիկոլը մեր իրականությունը վերածեց դժոխքի
Նիկոլը մեր իրականությունը վերածեց դժոխքի։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ օր օրի ավելանում են դժոխքի սեգմենտները։ Նա սկզբում բաժանեց բոլորին, ընտանիքների մեջ հայր ու որդի սկսեցին իրար չհասկանանալ, խոսել նույն լեզվով, բայց չհասկանալ իրար։ Ես գիտեմ մի հրաշք ընտանիքի երկու դստրերի, որոնք Նիկոլի դժոխքում արդեն երկու տարուց ավել է չեն խոսում իրար հետ։
Հաջորդ քայլով Նիկոլը հայհոյանքը մտցրեց մեր առօրյա։ Հայհոյում են բոլորը՝ կին, օրիորդ, ահել ու ջահել։ Այդ տգեղ երևույթը դարձել է միջոց չարությունը արտահայտելու առ Նիկոլ, իսկ Նիկոլին պաշտողների մոտ՝ առ Նիկոլ չսիրողներ։
Այս ամենի կուլմինացիան եղավ հետպատերազմական հարյուր օրը։ Որտեղ կողք կողքի հայը սգում և տոնում է, որտեղ բացակայում են շատերը, բայց նրանց բացակայությունը զգում են շատ քչերը։ Նիկոլի դժոխքում մենք հնարավորություն չունեցանք սգալու։ Նիկոլը ստեղծեց բոլոր պայմանները, որ մենք մոռանանք մեր զոհերի մասին։ Մի ամբողջ պետական ապարատ լծված է ստի ու կեղծիքի տարածման գործին։
Մենք ապրում ենք մի դժոխքում, որտեղ ամեն օր դատարկվում են տներ, մարդիկ թողնում են իրենց կյանքի կառուցածը, իրենց պատմությունը և գերեզմանները և շարունակում ապրել դժոխքում։ Մեր կողքը ապրող մարդիկ գերի են ընկնում պատերազմի իբր ավարտից հետո։ Մենք մինչև հիմա չգիտենք, թե քանի զոհ, վիրավոր, անհետ կորած, գերի ունենք։
Հ.Գ. Նիկոլի հեռանալուց հետո մենք պետք է մաքրենք նրա ստեղծած դժոխքը, պետք է հիմնովին վերացնենք նիկոլիզմը, որպեսզի չծնվեն նոր նիկոլներ և մենք նորից չհայտնվենք դժոխքում։
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը