Կարծիք

04.02.2021 09:54


Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք

Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք
Թորոսյան Արզումանը Գյումրիից էր։ Ընդունվել էր Բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 1-ից մարտնչել էր Ջեբրայիլի առաջնագծում։
Արզումանը վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։ Ցավոք, հոկտեմբերի 10-ի աղոթքներն անպատասխան մնացին... ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Արզումանը։
Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք։ Զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք խոսքերին՝ պետք է խոցվեին այդքան PR-ված ՕՍԱ-ների կողմից, բայց որոնք այդպես էլ չկրակեցին։
Արզումանը հավերժ 19 տարեկան մնաց։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը