Կարծիք

04.02.2021 10:22


Նիկոլ Փաշինյանի վախերը

Նիկոլ Փաշինյանի վախերը
Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության ալֆան և օմեգան «օդում կախված լուրերն» էին։
Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առևագնելու և մարդ խոշտանգելու մեջ։
Ըստ օդում կախված լուրերի, նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք։
Ու հիմա, «օդում կախված լուրերի» սուպերմենը ԶԼՄ մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը ևս ձևել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի բացառապես իր ՊՈԱԿ-իր երկնած ֆեյքաաղբը։
Եվ այսպես՝ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը՝ հակասահմանադրական է.
Որովհետև՝
100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։
Որովհետև՝
լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հե՛նց անանուն լինելու համար են և լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։
Որովհետև`
ըստ միջազգային իրավունքի, անանունությունը ևս մարդու իրավունք է և լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։
և վերջին «Որովհետևը».
Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։
Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը