Ինչու Գռզոյի «Բենթլին» ԱԹՍ չդարձավ և ինչու է վայրահաչում Գռզոյի Ալենը
Ալեն Սիմոնյանին կրկին քսի են տվել։ Քսի տվողը Նիկոլն է։ Կամ էլ՝ Հայաստանի օլիգարխիայի պիոները՝ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, ում մոտ Ալենը տարիներ շարունակ հաչել է՝ փողով։
Գռզոյի փողերով (նաև հայաստանյան մյուս մեծահարուստների) տարիներ շարունակ հաչում էր նաև Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ հիմա ինքը վարչապետ է աշխատում և լրիվ ուրիշ թվերի հետ տալիս–առնում, ուստի՝ Ալենն արդեն երկուսի մոտ է «շավկայություն» անում՝ Նիկոլի ու Գռզոյի։
Սրանք պատերազմից հետո ծակն էին մտել, քանզի գիտեին իրենց արածն ու սպասում էին իրենց դատին, բայց քանի որ ինչ–ինչ պատճառներով դա ուշանում է, երես են առել ու լեզվին են տալիս։
Ուրեմն «եղջերուն»՝ Ալենը, հայտարարում է, որ մենք՝ իրենցքայլականները, պատերազմի արդյունքների համար մեղավոր ենք, քանի որ նախկինների Բենթլիներն ու դղյակները ձեռքներից չվերցրինք ու այդ փողով ԱԹՍ չառանք։ Եվ այս դեմագոգիայի հեղինակը մեկն է, ով Հայաստանում օլիգարխիկ բարքեր ներմուծած Խաչատուր Սուքիասյանին կից լաքեյ է աշխատում։
Բենթլիներից ու դղյակներից խոսում է մեկը, ով դեպուտատ դառնալուն պես ահագին «պիրյոդ» է ընկել՝ ավտոների ու տների մասով։
Բենթլիներից ու դղյակներից խոսում է մեկը, ում տերը՝ Խաչատուր Սուքիասյանը, դժնդակ 90–ականներին հաջողացրել էր պետական իշխանավորներին մոտ գտնվելու հանգամանքից օգտվել ու դառնալ Հայաստանում կեղտոտ բիզնես–հարաբերությունների հիմնադիրը, սափրագլուխների առաջին խմբաքանակ ներմուծողը, Վանո Սիրադեղյանի հաշվին հսկայական պետական գույքի սեփականատեր դարձողը։
Ալենը կարող է վայրահաչել։ Դա նրա գործն է, ես կասեի՝ մասնագիտությունը։ Սխալը տվյալ դեպքում նրանք էին, որ 1998–ի իշխանափոխությունից հետո Գռզոյի ու իր քաղաքական պապաների իրավաքաղաքական գնահատականները չտվեցին։ Ավելին՝ դեռ մի բան էլ թույլ տվեցին, որ Գռզոն ինտեգրվի նոր իշխանությանը, որ 2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանին ու 2018–ին Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորի՝ թուրքական ծրագրերը Հայաստանում ու Արցախում կյանքի կոչելու համար։
Ալենների գոյության համար մեղավոր են 1998–ից հետո եկած իշխանությունները, որ հանրության լայն շրջանակներին չբացատրեցին, թե ինչն ինչոց է։ Արդյունքում՝ Հայաստանում գործող թուրքական բրիգադն ու դրանց համաֆինանսավորող Գռզոն այսօր դարձան Արցախի հանձնման ճարտարապետները և պատրաստվում են նույնն անել Հայաստանի հետ։
Այնպես որ Ալենն այս պատմություն մեջ զրո է։ Նա պեշկա է։ Մեզ այլ սուբյեկտներ ու գաղափարներ պետք է հետաքրքրեն։ Դե իսկ բենթլիների մասով Ալենը ճիշտ է ասում․ եթե Գռզոն ու իր նմանները պետության հետ սերտաճման հաշվին «Ռոլս Ռոլսի» տեր չդառնային, ապա մենք այս օրին չէինք լինի, թուրքական ԱԹՍ–ների դեմ էլ նորմալ հակամիջոցներ կունենայինք։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից