Կարծիք

05.02.2021 09:56


Rixos Almaty հյուրանոցում մնալով Նիկոլը հարստացնում է Թուրքիային

Rixos Almaty հյուրանոցում մնալով Նիկոլը հարստացնում է Թուրքիային
Ըստ Ղազախստանում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Հովհաննիսյանի, երեկ Ալմաթի ժամանած Հայաստանի դավաճան վարչապետն իր շքախմբով հաստատվել են Ալմաթիի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ Rixos Almaty-ում... Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի թերուս վարչապետի հետ Ղազախստան են ժամանել 50 թիկնամապհներ, որոնք գրանցված են որպես խորհրդականներ և էքսպերտներ...
Դավաճան Նիկոլը միշտ էլ սարսափի մեջ է ապրելու, քանի որ գիտի, թե ինչ է արել... Բայց դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ...
Վերջին արցախյան պատերազմից հետո ազգադավ Նիկոլն իր իր թիմը հիստեորիա բարձրացրեցին Հայաստանում վաճառվող թուրքական ապրանքների դեմ... Թե բա դրանով մենք հարստացնում ենք մեր թշնամի թուրքերին, ովքեր ազերիներին "Բայրաքթար" ԱԹՍ-ներ և այլ զինտեխնիկա են նվիրում ու վաճառում... Դրանից հետո ՀՀ կառավարությունը որոշեց 6 ամսով՝ 2021 թ․-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքերի ներկրումը Հայաստան...
Իսկ հիմա պարզվում է, որ հակաթուրքական որոշում ընդունած կառավարության ղեկավարն ու իր շքախումբն Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել են թուրքերին պատկանող Rixos-ի հյուրանոցը...
Այսինքն, Հայաստանի դավաճան վարչապետը, ով, իբրև թե դեմ է թուրքականին, իրականում մեր՝ հարկատուներիս մուծած գումարնով շրջագայելուց դրանք մեծ հաճույքով ծախսում է թուրքական բիզնեսները հարստացնելու համար, իսկ մեզ էլ, ինչպես միշտ խաբում է...
Չի բացառվում, որ դավաճան Նիկոլին ու դրա շքախմբին Rixos Almaty հյուրանոցի թուրք սեփականատերերը անվճար ընդունած լինի՝ որպես շնորհակալություն վերջին արցախյան պատերազմում Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու և Արցախի 80 տոկոսը Էրդողանի կրտսեր եղբայր Իլհամին սկուտեղի վրա նվիրելու դիմաց...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը