Երևանի ռադիոտան կոտրված դուռը ադրբեջանցու առաջ բացեց Արցախի աշխարհի դուռը
Շատերը կարծում են, թե մենք կապիտուլյացիայի հրեշավոր թղթին մոտեցել ենք 44 օրում: Իրականում մենք կապիտուլյացիայի սկսել ենք գնալ 2018 թվականի մայիսի 8-ից, ճիշտ այն պահից, երբ Նիկոլ Վովայի Փաշինյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը:
Ոչ բռնի հայտարարված գործընթացն իրականում առաջին հարձակումն էր հայոց պետականության դեմ: Առաջին «զոհը»` Ռադիոտան կոտրված դուռը, հետագայում բացելու էր ադրբեջանցու առաջ Հադրութի դուռը, Շուշիի դուռը, Արցախ աշխարհի դուռը:
Առնետի նման կրծեցին պետության հիմքերը: Տապալեցին սահմանադրական կարգը: Հարձակվեցին խորհրդարանի, կաթողիկոսի, դատարանների վրա: Հալածեցին ու հայհոյեցին, սպառնացին ու ատելություն տարածեցին: Ազգը պառակտեցին: Ամեն մի այդպիսի դրվագ մոտեցրեց թուրքին մեր սահմանին, քանդեց մեր օջախը, զրոյացրեց մեր անվտանգությունը:
Այսօր էլ, հենց այս պահին, երբ փաշինյան նիկոլը զբաղված է աթոռ պահելով, իր քաղաքական կապիկներին այստեղ-այնտեղ դեսպան նշանակելով, Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ: Այսինքն, մենք գնում ենք դեպի նոր պատերազմ և կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ:
Պետությունը քանդել, որպեսզի թուրքը հեշտ հաղթի - ինչպիսի հեռատես պլան: Տերերն են մշակել, ինքը այդքան ուղեղ չուներ:
Երևանի ռադիոտան կոտրված դուռը ադրբեջանցու առաջ բացեց Արցախի աշխարհի դուռը