Կարծիք

05.02.2021 13:31


Հայրենիքը վեր է ցանկացած անձնական շահերից

Հայրենիքը վեր է ցանկացած անձնական շահերից

Գիտեք, որ ես անցած երկու տարիների ընթացքում դիրքավորվել եմ որպես անկուսակցական, հստակ համոզմունքներով քաղաքական գործիչ։ Միշտ ներկայացրել եմ իմ տեսակետները բոլոր իրադարձությունների մասին։

Ինձ համար հայրենիքը վեր է ցանկացած անձնական շահերից և հենց դրանից ելնելով երկու տարի առաջ ես որոշեցի միանալ այս թրքասեր իշխանության դեմ պայքարին։ Գաղափարակից ընկերներ ունեմ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններում և թիմերում, բայց կարծում եմ, որ ժամանակն է կատարել ընտրություն և միանալ մեկ թիմի։ Այս պահից սկսում եմ հանդիպումները իմ նախըտրած թիմի անդամների հետ` վերջնական որոշումս ամրապնդելու և հայտարարելու համար։

Միշտ և ամենուր բաց եմ աշխատել, այդպես էլ կշարունակեմ և իհարկե ձեզ կտեղեկացնեմ որոշմանս մասին` այն վերջնական դառնալու պահին։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը