Քաղաքական

05.02.2021 13:53


Վաղարշակ Հարությունյանը չպատասխանեց գերիների վերադարձի մասին, ինչպես նաև այլ հարցերի (տեսանյութ)

Վաղարշակ Հարությունյանը չպատասխանեց գերիների վերադարձի մասին, ինչպես նաև այլ հարցերի (տեսանյութ)

Այսօր Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում էր: Լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան, սակայն վերջինս, հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

«Ես ձեր բոլոր հարցերին հետո կպատասխանեմ: Հիմա, եթե հարցեր ունեք, դիմեք Ալթունյանին»,-ասաց նա:

Լրագրողների հարցերին, թե Արցախի ՊԲ-ն կազմալուծվե՞լ է, ի՞նչ կարծիք ունի «Իմ քայլի» պատգամավորի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, վերջինս ծիծաղով արձագանքեց և նշեց, որ լրագրողը խանգարում է: Հարությունյանը նաև անպատասխան թողեց գերիների վերադարձի վերաբերյալ հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը