Լրահոս

19.05.2011 10:25


Համացանցում տարածվել է մահից առաջ Ուսամա բեն Լադենի հղած ուղերձը

Համացանցում տարածվել է մահից առաջ Ուսամա բեն Լադենի հղած ուղերձը

Միջազգային ԶԼՄ–ները փոխանցում են, որ համացանցում հայտնվել է Ուսամա բեն Լադենի ուղերձը՝ ձայնագրած մահից առաջ։ Նրա ձայնը հնչում է իսլամիստական կայքերում հայտնված 12 րոպե տևողությամբ քարոզչական տեսագրության մեջ։ Բեն Լադենի ուղերձը ձայնագրվել է նրա մահից մեկ շաբաթ առաջ։ Ձայնագրության մեջ բեն Լադենը խոսում է Եգպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների և հակակառավարական զանգվածային ելույթների մասին, որոնք համակել են տարածաշրջանի այլ երկրները։

«Հեղափոխության արևը ծագել է Մահրիբի վրա։ Հեղափոխության լույսը եկավ Թունիսից»,–իր ուղերձում մասնավորապես ասել է բեն Լադենը։

Այս խորագրի վերջին նյութերը