Աշխարհ

19.05.2011 11:04


ԱՄՆ–ն ու Վրաստանը մշակում և Ջավախքի հայկական բնակչության նկատմամբ կենսաբանական զե՞նք են կիրառում

ԱՄՆ–ն ու Վրաստանը մշակում և Ջավախքի հայկական բնակչության նկատմամբ կենսաբանական զե՞նք են կիրառում

Ինչպես հայտնի է դարձել  ֆրանսիացի  լրագրողներին, Միջազգային էնդեմիկ կենդանաբանական բյուրոն տվյալներ  ունի, որ Վրաստանը կենսաբանական զենքի տարածումը կանխարգելող ծրագրի ներքո քողարկվելով՝ աշխատանք է տանում իր տարածքում տարատեսակ մանրէների ստեղծման նպատակով։

Ինպես հաղորդում է բուլղարական «Bulgarian News Network» (bnn) համացանցային ռեսուրսը, մասնավորապես ԱՄՆ–ի (ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտ  (USAMRIID, Ֆորտ Դետրիկ)) և Վրաստանի (Թբիլիսիի մանրէակերության, մանրէաբանության և միկրոկենսաբանության ինստիտուտ) մանրէաբաններն ու միկրոկենսաբանները   ուսումնասիրություններ են անցկացնում, թե ինչպես խոլերաներ և նրանց նույնականացման նոր  եղանակներ ստեղծեն։

Վրաց–ամերիկյան գիտնականների խմբի կատարած հետազոտությունների շնորհիվ տեղեկություններով հագեցած և հավաստի պատկեր է կազմվել Վրաստանի  տարածքում խոլերայի հարուցիչների տարածման վերաբերյալ։

Մասնավորապես, այն ջրի նմուշները, որոնց մեջ հայտնաբերվել է «Vibrio» (ներառում է «Vibrio cholerae», այսինքն՝ խոլերայի հարուցիչ) տեսակի միկրոօրգանիզմների նույնականացում, վերցվել էին Վրաստանի տարածքի քաղցրահամ ջրերի 4 տեղամասերից և Սև ծովի ափամերձ հատվածից։

Ընդհանուր առմամբ հետազոտվել է 278 օրինակ ջուր, որոնցում  նույնականացվել են 9 տարբեր տեսակի «Vibrio» հարուցիչներ։

114 նմուշներում հայտնաբերվել  են խոլերայի  հարուցչիներ, իսկ 5 նմուշներում (բոլորը վերցված են ներքին լճերից) հայտնբարվել  են էկզոտոքսին խոլերածիններ (կյանքի ակտիվ ժամանակաշրջանում արտադրում է խոլերայի «Vibrio»–ներ)։

Կարճ ժամանակահատվածում զգալի քանականությամբ մարդկանց վնասելու, համաճարակ առաջացնելու, մարդու կյանքի ցանկացած  շրջանում կրկին վարակելու, առանց բժշկական միջամտության մինչև 50% մահացություն ապահովելու համար, ինչպես նաև մինչ օրս արդյունավետ պատվաստանյութ հայտնաբերած չլինելու պարագայում խոլերան կարող է դիտարկվել  որպես կենսաբանական զենք։

Ծրագրի արժեքը  կազմել է շուրջ 95 մլն դոլար։ Նշված  իրադարձություններից 3 տարի անց Վրաստանի տարածքում աֆրիկյան խոզի ժանտախտի տեղային դրսևորում է նկատվել։ Ընդ որում, տարաշխարհիկ հիվանդության բռնկումը սկվել է հենց Ջավախքի տարածքում, որի բնակչությունը հայազգիներից է կազմված։

Այս խորագրի վերջին նյութերը