Կարծիք

07.02.2021 19:28


Իսկ դատավորներն ովքե՞ր են

Իսկ դատավորներն ովքե՞ր են
Այս գրառմանս վերնագիր ընտրել եմ հայտնի մի ցիտատ՝ Գրիբոեդովի «ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈւՀԱՍ» չափածո կոմեդիայի հերոս Ալեքսանդր Անդրեևիչ Չացկիի մոնոլոգից։ Հա իհարկե ներողություն եմ խնդրում... Ես իրականում հաշվի չառա 30 տարի, ազգի ընդհանուր կրթական մակարդակի հետ տեղի ունեցող դեֆորմացիաները, և խիստ բռնացա հանրության մի լայն մասի «ինտելեկտի» վրա, որքանով որ այն իրենց մոտ առկա է, սակայն որպես պատմական ակնարկ, տեղեկացնեմ, որ Գրիբոեդովի և Չացկիի մասին, Հայաստանում, մինչև 1988 թվականը, տեղյակ էր կամայական 8-րդ դասարանի աշակերտ...
Ամեն դեպքում, այս նախաբանս նրա համար էր, որ մի հարց ուղղեմ՝ Տիկնայք և Պարոնայք, ինձ ո՞վ կկարողանա ասել թե ով է Ավագ Պապոյանը... Իրականում խնդրում եմ չանձնավորեք, որովհետև հարցս վերաբերվում է բոլոր ավագպապոյաններին, ովքեր համացանցում, «հուժկու ապտակներ» են հասցնում, հայրենիքին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Դեռևս կա՞ մարդ ով ոգևորվում է դրանից, ու չի պատկերացնում, մի ավագպապոյանի, ով իր այդ հուժկու հարվածից հետո հեռախոսազանգի չի պատասխանում, որովհետև չի կարող վերադարձնել արդար քրտինքով իր ապրուստը ստեղծող մի հայ մարդուց վերցրած 20 000 դրամը, հայերեն լեզվով ասած «գցող է», չունի կրթություն, երեկոյան երբ հարբած գալիս է տուն, ծեծում է իր կնոջը, իսկ երեխան, այդ ընթացքում, վախից դուրս չի գալիս սեղանի տակից... Ամեն կերպ խաբում է պետությանը, խուսափում հարկերից, բանակում չի ծառայել, բայց ունի համազգեստով նկարներ... Սակայն համացանցում, «հուժկու հարված» է հասցնում Արցախյան առաջին ազատամարտի հերոսի, ով իր կյանքի գնով պաշտպանել է մեր հայրենիքը և փորձում որոշել թե ճիշտ է արել մեր ՀԵՐՈՍԸ թե ոչ...
Ես հասկանում եմ, որ այս 3 տարվա մեջ Հայաստանում ամեն բան վերջնականորեն արժեզրկվել է։ Ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ ինքներդ Ձեզ շարունակու՞մ եք հարգել, երբ ոգևորվում եք մի հարբեցող անհաջողակ դերասանի անգրագետ դատողություններից, ում բացի դիանագրիգորյանական երրորդական սերիալների երրորդային դերերից ոչ մի այլ տեղ չենք տեսել։ Ոգևորվում եք, որ այս տիպի 8-րդ դասարանի կրթությամբ կենդանիները, հասկանալով որ երկրում խառը իրավիճակ է ու թքած ունենալով Հայրենիքի վրա, փորձում են, ուղղակի պոպուլիստական թեզեր կրկնելով, կամ էլ այսորվա իշխանությունների հաստ աղիքում տեղավորվելով սեփական անձի պոպուլյարություն ապահովել։ Հա, ու համացանցում «շառաչյուն ապտակ» են հասցնում Հայ մշակույթ կերտող, կայացած ու ԲՈԼՈՐԻՍ, նաև Ձեր կողմից սիրված մի արվեստագետի, ով իր Հայրենասեր կարծիքն է արտահայտել ստեղծված ազգադավ իրավիճակի մասին...
Վերջապես կարո՞ղ ենք հասկանալ, որ այն օրը, երբ 90-ականների Ազատամարտի ժամանակ ծառայությունից փախած Նիկոլ Փաշինյանը և Աննա Դանիբեկյանը սկսեցին դատել այդ նույն Ազատամարտի հերոսներին, ՀԵՆՑ ԱՅԴ ՕՐԸ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Մենք ուղղակի մեզ հարց չտվեցինք՝ իսկ դատավորներն ովքե՞ր են... Արդյո՞ք այն մարդիկ, ում վստահել ենք մեր Հայրենիքը իրենց կյանքի ընթացքում մի հաջողված բան են ունեցել, կարողացել են մի բան ստեղծել... Արդյո՞ք այն կանայք, ովքեր հայհոյախառն մեկնաբանություններ են գրում ու պաշտում նիկոլին կարողացել են իրենց կյանքում երջանիկ լինել և արժանանալ այս աշխարհում ապրող գեթ մեկ տղամարդու անկեղծ սիրուն... Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր համացանցում «շառաչուն ապտակներ» են հասցնում, իրենց իսկ կնոջ ու ընտանիքի կողմից հարգանք վայելում են...

Այս խորագրի վերջին նյութերը