Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին
Իմ սերնդի համար այս դավաճանական պարտությունն ու ազգային նվաստացումը նոր «փորձառություն» է։ Ահավոր մի փորձառություն է։
Այս պայմաններում առաջանում է «նոր էթիկա», որի հիմնական կանոնները, կարծում եմ, հետևյալն են.
1) ծախսերի շռայլությունը անբարոյականություն է, մանավանդ՝ պետական ծախսերի շռայլությունը։ Օրինակ՝ Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում - անբարոյականություն են։
2) «աղետը հաղթահարելուց» զատ՝ ուրիշ հանրային օրակարգեր առաջ մղելը անբարոյականություն է։ Օրինակ՝ ինչ-որ նոր դատարաններ ստեղծելը, չգիտեմ ինչ ֆինտուֆլյուշկաները - անբարոյականություն են։
3) դավաճանական պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ ունեցած ընտանիքների ու մարդկանց նկատմամբ աննրբանկատությունը անբարոյականություն է։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է Բադասյան Վահանի նկատմամբ - անբարոյականություն է։
Դեռևս այսքանը։ Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին։
Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին