Կարծիք

07.02.2021 12:52


Մեր օրերի խրոնիկա. Իլհամն ու Նիկոլն` ընդդեմ Սյունիքի

Մեր օրերի խրոնիկա. Իլհամն ու Նիկոլն` ընդդեմ Սյունիքի

Սյունիքը վտանգված է։

Ալիևն ու Փաշինյանը փորձում են զոռով մտնել Սյունիք։ Երկուսին էլ դա մասամբ է հաջողվում։

Փաշինյանին Սիսիանից վռնդեց հայ հոգևորականը։ Ալիևի դեմը փորձում են առնել շարքային սյունեցիները՝ ռուս զինվորականների հետ։

Մեր բանակը չկա։ Նիկոլն այն ոչնչացրել է` դարձնելով ոչ այնքան քուռկիկ Ջալալ։

Սյունիքին սպառնացող վտանգների ֆոնին Երևանում ոմանց հետաքրքրում են բացառապես ձեթի գները, քանզի ձեթը հայրենիքից թանկ է ամեն մի հպարտ ու դուխով հայի համար։

Նիկոլին կից օլիգարխները սրտատրոփ սպասում են թուրքական կապիտալի մուտքին։ Նիկոլի հոգեվիճակն էլ է այդպիսին։ Հատկապես կասկածելիորեն ցածր տոկոսադրույքով 750 միլիոն դոլարի եվրոբոնդ կպցնելուց հետո։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը