Կարծիք

07.02.2021 22:54


Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս

Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս
Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը: Իր սուրբ հայրենիքը: նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր , իսկ իր համար` հայրենիք: Նրա զավակները ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրը ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև` հայրենիքը ազատից բզկտված դարձնողը:
արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու:
Հ.Գ. Դավաճանի հարճերը իրավունք ունեն չհասկանալ` ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլը ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել` դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը