Կարծիք

08.02.2021 08:08


2020թ․ հունվար-դեկտեմբերին գրանցվել է մահվան «2 հազար 291 դեպք՝ զինվորական գործողությունների հետևանքով»

2020թ․ հունվար-դեկտեմբերին գրանցվել է մահվան «2 հազար 291 դեպք՝ զինվորական գործողությունների հետևանքով»
Տխուր թվեր
2019թ․ մեր երկրում բացասական բնական հավելաճ գրանցվել էր միայն Լոռու մարզում: Մնացած բոլոր մարզերում և Երևանում ծնունդների քանակը գերազանցել էր մահացությունների թվին: Կամ ինչպես ժողովրդագիրներն են ասում՝ բնական հավելաճը դրական էր:
Իսկ 2020թ․ դրական հավելաճ արձանագրվել է միայն Երևանում և Գեղարքունիքի մարզում: Մնացած բոլոր մարզերում մահացությունների քանակն ավելի բարձր է, քան ծնունդների:
Պաշտոնապես հայտարարարվում է, որ 2020թ․ հունվար-դեկտեմբերին գրանցվել է մահվան «2 հազար 291 դեպք՝ զինվորական գործողությունների հետևանքով»:
Աղբյուրը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ հունվար-դեկտեմբերին», ՀՀ Վիճակագրական կոմիտե (Արմստատ), էջ 150 և 151:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը