Կարծիք

08.02.2021 10:18


Պայթեց «Իմ քայլի» փչած հերթական ստի փուչիկը

Պայթեց «Իմ քայլի» փչած հերթական ստի փուչիկը
Պայթեց «Իմ քայլի» փչած հերթական ստի փուչիկը:
Հարգելի հայրենակիցներ.
Ուշադրություն
իշխող ուժն հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնելու, այսինքն՝ հերթական ապտակը հասցրեց՝ ապացուցելով, որ իրենց պայքարը միայն աթոռի համար է, ձեր կարծիքն էլ իրենց պետք էր միայն բաղձալի աթոռին հասնելու համար։
Հայ ժողովրդի 30 տարվա հերոսական պայքարը դավաճանական եղանակով տանուլ տալուց, խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելուց, տասնյակ հազարավոր կյանքեր խեղելուց, ՀՀ անվտանգության, դատաիրավական, պաշտպանության, առողջապահական, տնտեսական, սոցիալական համակարգերը հիմնովին խարխլելուց հետո իշխող ուժն ուժ ու եռանդ չի խնայում աթոռից կառչած մնալու համար։
Իմ քայլականները նախորդ երեք տարիների ընթացքում ապացուցեցին, որ պրոֆեսիալ են բացառապես ստի ու մանիպուլյացիայի բնագավառում, որտեղ իրենք գործում են առանց սահմանների։ Չունեն բարոյականության կարմիր գծեր, զուրկ են ամոթի տարրական զգացումից։
Շուրջ չորս ամիս ամեն ինչ անում են իշխանություն պահելու համար՝ օրեցօր ավել խորն անդունդը գլորելով մեզ և անդառնալի վնասներ հասցնելով մեր պետականության մնացորդներին։
Հիրավի՛, մեղավոր են բոլոր հանդուրժողները։
Վերջին մանիպուլյացիոն հնարքը, որով փորձում էին մոլորեցնել իրենց համակիրներին ու հանրությանը՝ պիտակավորելով ընդդիմադիր ուժերին այն էր, որ հրաժարական տալու փոխարեն պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, և դա է «միակ ճիշտ ելքը», որպեսզի նոր իշխանությունը ձևավորվի քաղաքացիների կամաարտահայտության արդյունքում։
Փաստորեն, հպարտ քաղաքացու կարիքն ու կարծիքն այլեւս երկրորդական են եւ անկարեւոր։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը