Կարծիք

08.02.2021 10:46


Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել, ավելի ճիշտ՝ ստում են ու չեն էլ կարմրում

Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել, ավելի ճիշտ՝ ստում են ու չեն էլ կարմրում
Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել,ավելի ճիշտ ստում են ու չեն էլ կարմրում...
Եվ այսպես...
Խորհրդարանական իշխող «Իմ Քայլը» խմբակցությունը այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում:
...
Հիշեցնեմ իրենց, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի, հրաժարվել է Փաշինյանի հետ քննարկել ՄԻԱՅՆ ընտրությունների անցկացնելու պայմանները և մնացած հարցերը (ներկայիս իշխանությունների ներքո)՝ իրավամբ պահանջելով, որ Փաշինյանը հեռանա առանց քաղաքական սակարկությունների:
Ավելին, ինքը`Ծառուկյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Այնպես որ վերջ տվեք ստախոսությանը, միևնույն է դա ձեզ չի օգնի երկարաձգել ձեր իշխանության քաղաքական կյանքը:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը