Դրանց անգամ Դժոխքին չեն արժանացնում, ո՛չ կամք ունեն, ո՛չ մեղսունակություն․ դա իրենցքայլականների տեսակն է
Դանթեի մոտ բացի Դժոխքի, Դրախտի ու Քավարանի կոնտինգենտից, կա նաեւ չորրորդ տեսակի հոգիների խումբ, որոնց այդ երեք բաժիններից ոչ մեկում չեն ընդունում։ Դա այն մարդկանց հոգիներն են, որոնք այնքան անիմաստ, անողնաշար կյանքով են ապրել, որ անգամ Դժոխքին չեն արժանացնում։
Դրանք ոչնչություններ են, որոնք նույնիսկ մի կարգին մեղք չեն կարողացել գործել, որ մի տեղ իրենց տեղավորեն։
Դանթեն դրանց տեսել է Դժոխքի առջեւ անթիվ-անհամար քանակով, որոնք ծնկաչոք ոռնում էին, որ իրենց առջեւ գոնե այդ դուռը բացեն, սակայն նրանց առջեւ ոչ մի դուռ չի բացվում, նրանք բացարձակ անարժանիներն են, որոնք ո՛չ կամք ունեն, ո՛չ մեղսունակությունը։ Դա իրենցքայլականների տեսակն է, որոնց այսօր կարելի է հանդիպել ԱԺ-ում, ոստիկանությունում, դատախազությունում։
Դրանց անգամ Դժոխքին չեն արժանացնում, ո՛չ կամք ունեն, ո՛չ մեղսունակություն․ դա իրենցքայլականների տեսակն է