Կարծիք

08.02.2021 13:22


Հանդուրժողականությունը երբե՛ք նպատակաուղղված չի եղել դավաճաններին ու ազգադավներին պաշտպանելու համար

Հանդուրժողականությունը երբե՛ք նպատակաուղղված չի եղել դավաճաններին ու ազգադավներին պաշտպանելու համար
«Եվրոպական արժեքներից» մեկը հանդուրժողականությունն է։
Շատ «փիառված» արժեք է այդ 7-վանկանի, անբարեհունչ «արժեքը»։ «Արդյոք դու հանդուրժողակա՞ն ես։ Ո՞չ։ Դե ուրեմն՝ ամո՛թ քեզ, այ հետամնաց վայրենի՛»,-սա՛ է հանդուրժողականության բանաձևը:
Հա, բայց ինչո՞ւ է այն ստեղծվել։ Ո՞ւմ պաշտպանելուն։ Այն ստեղծվել է պաշտպանելու համար այլախոհներին, որոնք այլ կերպ էին մտածում, այլադավաններին, որոնք այլ կրոն էին դավանում, այլազգիներին, որոնք այլ էթնիկական մշակույթի կրող էին։
Հանդուրժողականությունը երբե՛ք նպատակաուղղված չի եղել դավաճաններին ու ազգադավներին պաշտպանելու համար։ Դա այդ երևույթի «տարածքը» չէ և չի էլ կարող լինել։
Ուստի թող ոչ ոք չհանդգնի հանդուրժողականության դիրքերից պաշտպանել գերագույն դավաճանին, նրա ուսապարկերին ու սպասարկուներին։ «Բարևազուրկների» այդ դասակարգին խայտառակողներն ու այլ կերպ «անհանդուրժողները» դրսևորում են բարձր քաղաքացիական ու ազգային գիտակցություն, իսկ նրանց «հանդուրժողները», հակառակը, իրենց վրա են վերցնում բարևազուրկների բոլոր 7 մահացու մեղքերը՝ հայրենավաճառությունը, գլխակերությունը, սուտասանությունը, պետականաքանդությունը, աչքաչոռությունը, մորթապաշտությունը, ապաշնորհությունը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը