Կարծիք

09.02.2021 11:21


Սրանց «իշխանությունը» երկրում ձախողել է ոչ թե ոլորտ, այլ ձախողել է երկիրը, հանձնել է Հայրենիքը, իր դավաճանության հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր երիտասարդներ (տեսանյութ)

Սրանց «իշխանությունը» երկրում ձախողել է ոչ թե ոլորտ, այլ ձախողել է երկիրը, հանձնել է Հայրենիքը, իր դավաճանության հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր երիտասարդներ (տեսանյութ)
Փաստորեն սրանց համույթը որոշել է Արտահերթ չանել, իբր հիմնվելով ընդդիմության կողմից իրենց առաջարկը «մերժելու» վրա։ Նախ կուզեի քաղաքական մտքի «գիգանտներին» տեղեկացնել, որ արտահերթ ընտրություն սովորաբար անցկացնում են, երբ որևէ ոլորտում էական արձանագրվում է ձախողում, փոխվում է հասարակական մթնոլորտը, վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ Սրանց «իշխանությունը» երկրում ձախողել է ոչ թե ոլորտ, այլ ձախողել է երկիրը, հանձնել է Հայրենիքը, իր դավաճանության հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր երիտասարդներ։
Ինչ վերաբերվում է «ընդդիմության և քաղաքակա ուժերի կողմից հասարակական պահանջի ներկայացման «տեսքին» (սա Մանկուցի ձևակերպումն է), ինչու՞ հանկարծ սրանք մոռացան, որ ոչ միայն խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, այլև երկրի նախագահի, երկու կաթողիկոսների, ՀՀ նախկին երեք Նախագահների, նախկին վարչապետերի, Գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, այլ ԲՈւՀ-երի հարյուրավոր դասախոսների, ավելի քան 200 համայնքների ղեկավարների ու ավագանիների, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի, մոտ 700 փաստաբանների, բժիշկների, իրավաբանների և էլի շատ շատերի կողմից գրավոր ձևակերպվել և փոխանցվել է հանրային պահանջը՝ նիկոլ փաշինյանը պետք է հեռանա։ Ինչու՞ չեք կատարում այդ հստակ ձևակերպված պահանջը, բայց կարծում եք, թե ձեր 0-ական IQ-ով կարող եք նորից ֆռռցնել ժողովրդին ու «կերակրել» ձեր հերթական անհեթեթությամբ։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը