Քաղաքական

09.02.2021 15:07


Բազմաթիվ «իմքայլականներ» մասնավոր զրույցներում նշել են՝ տեղյակ չեն եղել արտահերթ ընտրություն չանելու «Իմ քայլի» հայտարարության մասին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Բազմաթիվ «իմքայլականներ» մասնավոր զրույցներում նշել են՝ տեղյակ չեն եղել արտահերթ ընտրություն չանելու «Իմ քայլի» հայտարարության մասին․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ԲՀԿ-ն և այլ ընդդիմադիր ուժեր կմասնակցեն արտահերթ ընտրություններին միմիայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Ես հերթական անգամ պետք է ցավով արձանագրեմ, որ իշխանությունները ներքաղաքական ճգնաժամի գործում իրենց մեղավորությունը գտնելու փոխարեն փորձում են մեղավորներ գտնել և սլաքները ուղղում են ընդդիմության կողմ: Ընդդիմադիր կուսակցություն ԲՀԿ-ն ասել է, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել միմիայն եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գլուխ, որովհետև մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ունենք լուրջ խնդիրներ»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Տոնոյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալ, և բազմաթիվ «իմքայլականներ» մասնավոր զրույցներում նշել են՝ տեղյակ չեն եղել արտահերթ ընտրություն չանելու «Իմ քայլի» հայտարարության մասին:

«Նրանք կարող են պարզապես խոստովանել՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալ և զրկվել բոլոր բարիքներից, ուրեմն ընդդիմությանը թող մեղավոր չկարգեն: Այս իշխանությունը սպառել է իր լեգիտիմության պաշարը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և նախանշվեն քայլեր, որպեսզի մեր երկրի կոտրված ողնաշարը վերականգնվի»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ. «Ինչպե՞ս է պարզվել, որ հանրային պահանջ կա, թե չկա, ես այլ տեսակետ ունեմ այդ հարցի հետ կապված. տպավորություն է, որ Ադրբեջանում են այդ հարցումները կատարվել, քանի որ միայն իրենք են կողմ, որ արտահերթ ընտրություններ չլինեն»:

Պատգամավորն ընդգծեց՝ վտանգ է սպառնում նաև Հայաստանի տարածքներին:

«Վտանգ է սպառնում նաև Հայաստանի անվտանգությանը, իսկ այս իշխանությունը այս կազմով չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը»,-մեկնաբանեց Տոնոյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը