Ծառայել եմ ԱԱԾ սահմանապահ զորքերում, վիրավորվել եմ ու հիմա պիտանի չեմ ծառայության. ո՞վ ա տեր կանգնելու պատերազմի հետևանքով անաշխատունակ դարձած մարդկանց
Աբսուրդ
Ծառայելով ՀՀ ԱԱԾ Սահմանապահ Զորքերում, մասնակցել եմ Արցախյան պատերազմին, հոկտեմբերի երկուսին ստացել եմ բեկորային վնասվածք, վիրահատվել եմ՝ թոքի մասնակի հեռացում են արել։ Դրանից հետո ստացել եմ բուժումներ տարբեր տեսակի ու պարզվել ա, որ պիտանի չեմ ծառայության։ Անցել եմ բժշկական հետազոտություն ու փետրվարի 5 ին եկել ա հրաման, ըստ որի զորացրվել եմ։
Եթե զինծառայողին զորացրում են վնասվածքի պատճառով, ստացվում ա, որ մարդը զրկվում ա իր գործից, փող աշխատելու հնարավորությունից։ Հիմա ոչ կանչում են, որ մի հատ թղթի կտոր տան, ոչ թոշակավորում են, ոչ ասում են, թե ինքս ոնց կազմակերպեմ էդ հարցերը, ոչ կարամ էս պահին աշխատեմ, ոչ էլ հնարավոր ա առանց աշխատելու ապրել։ Բանկերի մասին դեռ չեմ խոսում, չի լինի՝ չեմ մուծի։
Զանգում եմ զորամաս՝ տեղյակ չեն, զանգում եմ սոցապ նախարարություն՝ ասում են՝ գնա պոլիկլինիկա, գնա ստեղ, գնա ընդեղ։
Պարտադրված զորացրել են, այլընտանք չկա, ես ո՞նց պետք ա ապրեմ լավ։
Կա՞ մարդ, որ հստակ գիտի, թե ինչ քայլեր պետք ա ձեռնարկվեն ու էդ քայլերը քաղաքացի՞ն պետք ա անի, թե՞ զորամասը, որտեղ մի ժամանակ ծառայում էի, թե՞ պետությունը։
Ի վերջո, ո՞վ ա տեր կանգնելու էն մարդկանց, ովքեր անաշխատունակ են դարձել պատերազմի հետևանքով։

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից