ԱԱԾ հայտարարությունն անտրամաբանական և հակաիրավական է
ԱԱԾ հաղորդագրության մասին
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում դեռ անհիմն կերպով շարունակում է գործել ռազմական դրության իրավական ռեժիմը, ապա հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ ցանկացած սահմանափակում պիտի ամրագրվի իրավական ակտով, այս պարագայում ՀՀ կառավարության 27 սեպտեմբերի 2020 թվականի N 1586-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով։
Տարընթերցման տեղիք են տալիս հայտարարության մեջ առկա մի շարք արտահայտություններ, որոնք ձևակերպված չեն բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա լրագրողներին դրա հետ համատեղելու իրենց վարքագիծը։
Հայտարարությունն անտրամաբանական և հակաիրավական է նաև այն համատեքստում, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ ՍԴ-ն կայացրել է աշխատակարգային որոշում, որով մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը, որոնցով սահմանափակվում էր ԶԼՄ իրավունքները։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանափակումներ մտցնելու իրավունք ունի բացառապես ՀՀ կառավարությունը, և ԱԱԾ-ն, հատկապես ԱԱԾ սահմանապահ զորքերը սոցցանցային գրառմամբ նման սահմանափակում մտցնելու իրավասություն չունեն։
Ի վերջո, չկա որևէ իրավակարգավորում, թե ինչ հետևանք կարող է առաջանալ, եթե ԶԼՄ-ները չհետևեն հիշյալ հայտարարության պահանջներին։
ԱԱԾ հայտարարությունն անտրամաբանական և հակաիրավական է
ԱԱԾ հաղորդագրության մասին
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից