Կարծիք

11.02.2021 14:14


ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ով որքան կարող է, թող իր «զանգակատնից» հասկանա:
Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում (նաև՝ Արցախում, որից բեկոր է մնացել) իշխանությունը բռնազավթված է օտարահպատակ, օտարի շահերը սպասարկող և, ըստ էության՝ Հայաստանի ու հայության կենսական շահերին հակամետ ուժերի կամ շրջանակների կողմից:
Անկախ այն բանից, թե ինչ վայրիվերումների բերումով է երկրի պետական իշխանությունը հայտնվել այդ օտարահպատակների ձեռքին, օրախնդիր է ու անհրաժեշտություն է պետության ու ժողովրդի ազատագրումը: Դասական քաղաքագիտության տեսանկյունից դա կոչվում է՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ:
Ըստ այնմ, ներկա պայմաններում երկրորդական, անգամ՝ հինգերորդական նշանակություն են ստանում երկրում եղած, գործունակ ուժերի գաղափարաքաղաքական ուղղվածությունները (լիբերալ, քրիստոնեադեմոկրատական, սոցիալիստական, ազգային-դեմոկարատական և այլն): Առաջնային և միակ օրակարգը նախ՝ պետության և ժողովրդի ազատագրումն է բռնատիրական, օտարահպատակ, կապիտուլյանտ, հակահայ, թրքաբարո, մաղձանետ, եղկելի, պոռնկաբարո սուբյեկտներից և նրանց «քայլա»-խմբից:
Ազգային-ազատագրական պայքար՝ դրանց իշխանությունից հեռացնելու, քրեական և անմիջական օրինական պատասխանատվության ենթարկելու, պետության ու ժողովրդի գահավիժումը կասեցնելու, այս աղետային ջրապտույտից ելնելու նպատակով: Իմ պարզ ընկալմամբ՝ սա է այսօրվա առանցայքին ու ամենից կարևոր հարցը:
Պայքարը ենթադրում է համատարած անհնազանդություն և համատարած մերժում, արհամարհում, հետապնդում իշխանության բոլոր ներկայացուցիչների, նրանց ընտանիքների ու տան անդամների դեմ՝ հասարակական պարսավանքով և այլ եղանակներով, որոնք առայժմ չեն ենթադրում անմիջական ֆիզիկական ներգործություն:
Հրապարակավ առայժմ կասեմ այսքանը:
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը