Կարծիք

11.02.2021 17:01


Էլ չես խաբի, Նիկո՛լ

Էլ չես խաբի, Նիկո՛լ
«Օբյեկտիվորեն այս խնդրի (գերիների վերադարձի) հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, այդ ակցիաները մեր գլխում, մտքում ու սրտում են: Սա այն դեպքն է, որտեղ պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ առաջինը՝ չվնասել». Նիկոլ Փաշինյան:
Նույնն ա, որ երկուսուկես տարի շարունակ ասում էր. «թողեք աշխատենք»: 2018-ին իշխանության գալուց հետո ճանապարհ փակող ցուցարարներին ասում էր, որ այլևս երկրում ճանապարհ փակելու կարիք չկա: Նախկին իշխանությունները մարդկանց ձայնը չէին լսում, իսկ հիմա ինքն է իշխանության ու բոլորին լսում է, թողենք, թող աշխատի: Առաջ ասում էր՝ թողեք աշխատեմ, հիմա ասում է՝ թողեք մնամ իշխանության:
Այսինքն ձեններս կտրենք, որ ինքն ինչ ուզենա՝ անի ու մեղքը գցի սրա-նրա վրա: Այս դեպքում՝ ռուսների:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը