Կարծիք

12.02.2021 08:27


Այսօր արդեն Փաշինյանին սատարել կարող է միայն թուրքը

Այսօր արդեն Փաշինյանին սատարել կարող է միայն թուրքը
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, ցիտում եմ՝ «Նժդեհական գաղափարախոսությունը ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է։ Ցեղակրոն գաղափարախոսությունը մեզ համար՝ որպես 21-րդ դարի հասարակություն, շատ վտանգավոր է, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և այլ հասարակությունների նկատմամբ սեփական գերազանցության։ Այսինքն՝ եթե գեղեցիկ բառերը հանում ենք, տակը այս կմախքն է մնում»։
Տիկնայք և պարոնայք, չեք կարծո՞ւմ, որ այլևս պատահականություն չի կարելի դիտարկել ազգադավ և հայադավ խոսքերը, որոնք հնչում են այս իշխանությունների կողմից։ Մանավանդ, երբ դա նայում ես վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած դավաճանությունների, հանձնած Հայրենիքի և հազարավոր զոհերի ու վիրավորների ֆոնի վրա։
Կարծում եմ այս 3 տարվա ընթացքում նման «սայթաքումներ» եղան բազմաթիվ անգամներ և ուղղակի անուղեղ դավաճան է պետք լինել, որպեսզի չնկատել այս իշխանությունների հայադավ ու թրքամետ քաղաքական գիծը։ Ես կարծում եմ, որ այսօր արդեն, Փաշինյանին սատարել կարող է միայն թուրքը։ Իսկ միգուցե այն մարդիկ, ում մենք «զոմբի» ենք անվանում, իրո՞ք թուրքեր են...
Որպես գրառմանս վերջաբան, ուզում եմ այս «անուղեղ մանկուրտին» պատասխանել հենց Գարեգին Նժդեհի խոսքով՝ «Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ»:
Ասենք ինչ եմ գրում... Ժաննան՝ ուր,... ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆՆ՝ ուր... Ուղղակի չմոռանամ ասել, որ Ձեր երեխաներին սրանք են կրթելու։ Կրթելո՞ւ...
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը