Կարծիք

12.02.2021 09:32


Ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65-ամյակը. հանելո՞ւ եք

Ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65-ամյակը. հանելո՞ւ եք
Կարդում եմ բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել։
Օրինակ`
«Գիտական կազմակերպության տնօրենի (նաև բուհի ռեկտորի) պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին»։
Բացեցի աշխարհի լավագույն համալսարանների ղեկավարների կենսագրականները, և ինչ`
Հարվարդի համալսարանի նախագահ Լոուրենս Բեքոու-70տ
Օքսֆորդի համալսարանի ղեկավար (chancellor) - Քրիստոֆեր Փաթթեն-77տ
MIT նախագահ-Լեո Ռաֆայել Ռեյֆ-70տ
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր-Վիկտոր Սադովնիչի-81տ (պաշտոնավարում է 1992թ-ից)
Ի՞նչ հարց եք ուզում լուծել։ Ի՞նչ եք դրանով ուզում ասել։ Ի՞նչ հիմքով եք նման առաջարկ անում։
Շարունակեմ կարդալ նոր օրինագծի մտքի գոհարները, համոզված եմ «հայտնագործությունների» պակաս չի լինի:
Հ.Գ. Ի միջի այլոց, նայեցի, ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65 ամյակը։
Հանելո՞ւ եք։ Գոնե շուտ ասեք մարդը իմանա...
Չգիտես ինչու վերջերս սկսել եմ ավելի հաճախ հիշել Օրուելի «Անասնաֆերման»:
Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը