Կարծիք

12.02.2021 17:20


Նիկոլի հերթական գլուխգործոցը

Նիկոլի հերթական գլուխգործոցը

Որպես մահակ օրենսդրական նախաձեռնություն, որով վիրավորանքի համար այլեւս կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 10 միլիոն դրամով։ Այդ առումով պետք է նշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում նշում է. «Քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող նույնիսկ վիրավորանք պարունակող հրապարակումների և հատկապես քննադատության նկատմամբ, որը որոշ դեպքերում կարող է լինել ցնցող, անհանգստացնող: Բայց իրենք պետք է հանդուրժող վերաբերմունք դրսևորեն՝ հաշվի առնելով հասարակությունում իրենց ստանձնած պաշտոնը, դիրքը, առաքելությունը, այն, որ տնօրինում են վարչական ռեսուրսների»:

Ըստ Lingens v.Austria, գանգատ թիվ 9815/82, 8-ը հուլիսի 1986 թվական գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշման. «քաղաքական ակտիվ գործունեության մեջ մտած անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն, ավելին քաղաքական գործիչները պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել»։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը