ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ճապոնական երկկողմ քաղաքական խորհրդատվություններ
Ս.թ. նոյեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցան Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից' Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մասարու Վատանաբեն:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ. իրավապայմանագրային դաշտի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական համագործակցության, առեւտրատնտեսական կապերի խրախուսման, մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ճապոնացի դիվանագետների խնդրանքով ներկայացվեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ճապոնական կողմը հայտնեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Խորհրդատվությունների ավարտից հետո Ճապոնիայի պատվիրակության ղեկավարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես եկավ «Արեւելյան Ասիան եւ Ճապոնիան» թեմայով դասախոսությամբ: