Կարծիք

14.02.2021 08:38


Հող հանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարեն ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց «դարձնել» Ազգային հերոս

Հող հանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարեն ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց «դարձնել» Ազգային հերոս

Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին եւ արտաքին ճակատում... Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումազրկելու, իսկ ապա՝ նաեւ պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլեւ «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաեւ վստահել ավելի պատասխանատու պաշտոններ... Հակառակ դրան, նման որոշումներ կայացնողներն ու հրամանագրեր ստորագրողներն, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած շրջանում բանակի կամ նույնիսկ կոնկրետ ռազմաճակատի հրամանատարությունը ստանձնելու հնարավորությունից զրկեցին եւ առայսօր էլ շարունակում են հեռու պահել որեւէ պատասխանատու պաշտոն զբաղեցնել այն ռազմական գործիչներին, որոնց կենսագրությունը նշանավորվում է միայն հաղթանակներով եւ ծառայության ընթացքում ունեցած բացառիկ ձեռքբերումներով... Այդպես կարող են վարվել միայն նրանք, ովքեր կամ չունեն պետություն ղեկավարելու տարրական գիտելիքներ, կամ էլ գիտակցաբար ամեն հնարավորն արել եւ շարունակում են անել Երկիրը ծնկի բերելու համար...

Հ.գ. Իսկ մենք պարտության մասին խոսելուց, իսկույն մատնացույց ենք անում թուրքական «բայրաքթարներն» ու վարձկան գրոհայիններին... Այնինչ, դա խնդրի միայն մեկ կողմն է, իսկ ավելի խորը պատճառները պետք է փնտրել նրանց մեջ, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պ ա ր տ վ ա ծ ն ե ր ի իշխանության պատանդ...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը