Արամայիս Միրզախանյան. «Ազատություն խմբագիր Նիկոլ Փաշինյանին»
Միանալով Հայաստանի առաջադեմ թերթեի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշինյանին օր առաջ տեսնել ազատության մեջ:
Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:
Մեր հիշողության մեջ դեռ թարմ է. Երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին «անհետաձգելի» քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին, և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...
Սփյուռքի մտավորականները անտարբեր չեն աշխարհում կատարվող անարդարությունների նկատմամբ և աչալուրջ հետևում են, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում՝ Հայաստանում:

Հրապարակում
վառում են գրքեր
բանաստեղծության:
Հեռու հրապարակից,
կշտացած զենքի տակ
թաղում են բանաստեղծին:
Երկունք ապրած բառեր
կրակ կուլ տալով
ինքնասպսնվում են:
Բանտի պատերը
փոր են տալիս քո քաղաքում:
Գնդակահարում են անգամ
հաշմանդամներին,
և յուրայիններիդ կրծքի արյունից
ժանգոտում են փշալարերը:
Գրքերդ վառողների
որդիները շուտով
անգիր պիտի անեն
և արտասանեն այրող բառերդ
իրենց դժբախտ հայրերի
շիրիմների վրա:
Սփյուռքահայ բանաստեղծ՝
Կարիկ Պասմաճեան
«ԲԱԼԵՆԻ» ամսագրի նախկին հրատարակիչ՝
Արամայիս Միրզախանյան
Շվեդիա, Սթոքհոլմ