Կարծիք

15.02.2021 12:20


Բաբաջանյանին նույնիսկ իր Green Card-ը չի փրկելու արդար դատավճիռից

Բաբաջանյանին նույնիսկ իր Green Card-ը չի փրկելու արդար դատավճիռից
Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր նշել է հետևյալը. «Վազգեն Մանուկյանը, Քոչարյանն ու մյուսները Փաշինյանին վերացնելուց առաջ պետք է վերացնեն մեզ»:
Բաբաջանյանի այս ամպագոռգոռ ձևակերպումը սեփական վախը կոծկելու դրսևորում է: Նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո Հայաստանը մաքրվելու է թուրքական ազդեցության բոլոր գործակալներից:
Բաբաջանյանը շատ լավ հասկանում է, որ 5 հազար երեխաների զոհը հայ ժողովուրդը չի ների, ինչպես նաև չի ներելու Արցախի պետականության ոչնչացումը, քանզի աշխարհի բոլոր երկրներում դավաճանները ունենում են նույն ճակատագիրը: Բայց մի հարցում Բաբաջանյանը սխալվում է. Հայաստանում բոլոր թուրքական ազդեցության գործակալների հարցը պետք է լուծել դատավճռի ձևով:
Մենք, ի տարբերություն Բաբաջանյանի ու նրա տերերի, արյունախում վայրի ցեղ չենք: Բայց և միաժամանակ ոչխար էլ չենք, որ համակերպվենք այս սրիկաների առկայության հետ մեր երկրում: Եվ եթե Բաբաջանյանին թվում է, որ Green Card-ը իր գրպանում կարող է փրկօղակ լինել, ապա չարաչար սխալվում է:
Հիտլերյան Գերմանիայում Էյխմանն էլ էր այդպես կարծում, ով փորձել էր թաքնվել Լատինյան երկրներից մեկում, սակայն իսրայելական իշխանությունները հայտնաբերեցին նրան, տեղափոխեցին Իսրայել ու դատեցին: Եվ Էյխմանի ճակատագրի մասին պետք է հիշեն բոլոր բաբաջանյանները` անկախ այսօր զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը