Կարծիք

15.02.2021 13:33


Սա «հայ» է. գերի ընկածների իգական սեռի հարազատներից մերկ լուսանկարներ է պահանջել

Սա «հայ» է. գերի ընկածների իգական սեռի հարազատներից մերկ լուսանկարներ է պահանջել
Սա «հայ» ա։ Գիտե՞ք ԱԱԾ-ն ինչի համար ա սրան բռնել։ 2 բառով պատմեմ ու փորձեք առանց քֆուրի կարդալ մինչև վերջ։ Ուրեմն սա ադրբեջանցու անուն, ազգանունով գրանցվում ա ֆեյսբուքում, գտնում անհետ կորածների իգական սեռի հարազատներին, ասում, որ նրանց հարազատն իր մոտ գերի է, պահանջում է մերկ լուսանկարներ, որպեսզի նրանց ցույց տա նրանց որդիներին, ամուսիններին, եղբայրներին։ Նաև սպառնում ա, որ, եթե նկարները չուղարկեն, ապա կվնասի նրանց գերեվարված հարազատներին։ Անհետ կորածների հարազատների մեջ նաև 16 տարին չլրացած աղջիկ երեխայա եղել...
Էս ամենն արել ա «հայը»՝ ադրբեջանցու անվան տակ։ Հասկանո՞ւմ եք։ Վերջում էլ ասում ա՝ տականքություն եմ արել, ներեք ու մեղմ վերաբերվեք....
Ես քֆուր չեմ գտնում։ Բերանս բացում եմ որ քրֆեմ, բայց հարմար բան չի գալիս լեզվիս։ Մենակ մի բան կասեմ՝ հրապարակային մահապատիժը շտապ վերականգնել ա պետք, որ մյուս շեղված անասունի վաստակները ևս տեսնեն ու պատկերացնեն, թե ինչ ա սպասվելու իրանց, եթե հագուրդ տան իրանց անասնական բնազնդներին։
հ.գ. դեմքը ԱԱԾ-ն ա փակել ու շատ իզուր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը