Կարծիք

15.02.2021 15:22


Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի

Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո:

  • Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն:
  • Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից:
  • Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա զարգացման ոչ մի ծրագիր:
  • Կոռուպցիայից չեն ամաչում: Դա արդեն կենսակերպ է:
  • Արտաքին քաղաքականություն չկա: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է երկրի արտաքին քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով ապականող Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գաղափարները մաքրող լվացքատան:
  • Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի: Չեն ամաչում նույնիսկ ռազմաճակատում զոհված հերոսների ծնողներին պրոպագանդիստական նպատակներով գնելուց ու օգտագործելուց:
  • Ազգաբնակչությանը, բացի գոյատևման փորձերից ու ինչ-որ բան վաստակելուց, ոչինչ չի հետաքրքրում: Շարունակ փնտրտուքի մեջ են՝ ուր գնալ Հայաստանից:
  • Բյուրոկրատական մեքենան աշխատում է անխափան: Իրենք՝ բյուրոկրատները, թալանում են բյուջեն՝ ասես վերջին անգամվա պես:
  • Քավոր-սանիկությունն ու հովանավորչությունը տարածվում են քաղցկեղի պես: Նիկոլ Փաշինյանի թիմն այդ կերպ փորձում է ամրացնել արդեն չորացած ու ուր որ է տապալվող ծառի արմատային համակարգը:
  • Երկրի պաշտպանության նախարարը պարզապես հիմար է: Գլխավոր շտաբի պետը քարուքանդ եղած բանակի գեներալ է՝ վախկոտ ենթասպայի հոգով:

Այս վիճակը կարելի է կոչել պարտված պետություն: Այդպիսի պետության վիճակը գնահատվում է իշխանությունների և ժողովրդի միջև նոր հարաբերությունների տեսակով:

Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի:

Իշխանությունները թքած ունեն ազգաբնակչության ու իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը