Կարծիք

16.02.2021 11:30


Եթե սպասվող հանրահավաքին չստանամ մի շարք հարցերի պատասխանը, սա լինելու է տվյալ շարժման վերջին հանրահավաքը, որին ես ներկա կգտնվեմ

Եթե սպասվող հանրահավաքին չստանամ մի շարք հարցերի պատասխանը, սա լինելու է տվյալ շարժման վերջին հանրահավաքը,  որին ես ներկա կգտնվեմ
Փետրվարի 20-ի հանրահավաքին ես գնալու եմ, ինչպես գնացել եմ ընդդիմության մնացած բոլոր հանրահավաքներին, քանի որ խորացող սյուռեալիզմի պայմաններում չեմ կարող պարզապես տանը նստել ու ոչինչ չանել։ Բայց ինքս ինձ խոսք եմ տվել, որ եթե սպասվող հանրահավաքին չստանամ մի շարք հարցերի պատասխանը, սա լինելու է տվյալ շարժման վերջին հանրահավաքը, որին ես ներկա կգտնվեմ։ Ինչու՞։ Քանի որ ես չեմ ուզում 2 ժամ շարունակ լսել, որ մեզ դավաճանել են։ Ես դա առանց դա էլ գիտեմ, և հենց դրա պատճառով եմ եկել հանրահավաքի։ Ես ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼՍԵԼ.
- այդ իրավիճակից դուրս գալու հստակ քայլեր՝ 《ճանապարհային քարտեզով》 ու ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ, քանի որ խոսել այն մասին, որ ամեն վարկյան տվյալ իշխանության քայլերը կարող են բերել երկրի կործանմանը, իսկ հանրահավաքները նշանակել ամիսը մեկ ու սպասել՝ երբ է տաքանալու, կարծում եմ, այնքան էլ չի 《ընդգծում》իրավիճակի լրջությունը;
- սոցիալ-տնտեսական հստակ խնդիրները, որոնք առկա են երկրում և առաջացել են նաև պատերազմի արդյունքում, այսինքն` ինչ է մեզ սպասում, օրինակ, պատերազմի արդյունքում մի շարք ՀԷԿ-երի կորուստի արդյունքում, հնարավոր գնաճի, գործազրկության, անվտանգության հետ կապված և նմանատիպ խնդիրների մասին;
- խնդիրները լուծելու ինչպիսի հստակ մեխանիզմներ է առաջարկում շարժումը, և ինչով են այդ քայլերը առավել արդյունավետ գործող իշխանությունների քայլերից (այո, հասարակությանը անգամ նման բաներ է պետք բացատրել, քանի որ երբ ասում ես, որ, օրինակ, նույն կապիտուլյացիոն հուշագրում ոչինչ չես փոխելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ այդ դեպում մարդիկ պետք է աջակցեն ձեզ)
Այո, ես ուզում եմ լսել մշակված ծրագրի դրույթները, այլ ոչ թե սիտուատիվ էմոցիոնալ ելույթները։ Եվ, դատելով ամսի 12-ի հանրահավաքի մասնակիցների սակավաթիվ լինելուց (թեև եղանակային պայմաններն այդ օրը փայլուն էին, հանրահավաքի մասին իրազեկվել էր նախօրոք, իսկ թեման՝ առավել, քան մտահոգիչ էր), այդ հարցերի պատասխանն ուզում եմ լսել ոչ միայն ես։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը