Կարծիք

16.02.2021 15:36


Վարազդատ Կարապետյանի՝ սեփական դիմումի համաձայն հեռանալը հերթական հրաժարականի հարց չէ

Վարազդատ Կարապետյանի՝ սեփական դիմումի համաձայն հեռանալը հերթական հրաժարականի հարց չէ
Վարազդատ Կարապետյանի՝ սեփական դիմումի համաձայն հեռանալը հերթական հրաժարականի հարց չէ: Չմոռանանք, որ այս մարդը, ադեկվատ վարքագիծ ունենալով, մեկ էլ մի գեղեցիկ օր տարածել էր Աշոտիկի՝ հերոսաբար կռիվ տալու մասին կասկածելի տեղեկությունն ու խայտառակ էր եղել: Վստահ եմ, որ Կարապետյանն անկեղծ հավատացել էր տարածելուց առաջ ու շատ ավելի ուշ հասկացավ, թե ինչպես են իրեն հիմարացրել և չկարողացավ հաշտվել այդ ամենի հետ:
Ընդ որում, խոսքը չի գնում միայն խաբված լինելու մասին, այստեղ շատ ավելի զզվելի բան կա, որը յուրաքանչյուր նորմալ մարդու հունից կհաներ:
Ըստ օդում կախված լուրերի՝ իրոք նման «հերոսական» օպերացիա պլանավորվում էր իրականացնել, որտեղ Աշոտիկը պիտի Աքիլեսի դերում լիներ: Սակայն քննարկվող լուրերի համաձայն` խայտառակ ավարտ է ունեցել այդ բեմականացումն ու 40 հայորդի է զոհվել դրա արդյունքում:
Այս մասին շատ ավելի մանրամասն գիտեն իջևանցիները, քանզի կորուստների մեծ մասը հենց Իջևանից է եղել:
Ցավով եմ գրում այս տողերը, սակայն դառը փորձը ցույց է տալիս, որ այս սրբապիղծների դեպքում ոչնչից զարմանալ պետք չէ:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը