Կառավարության շենքի «բռնակի» վերաբերյալ քրգործով անցնող Սերգեյ Խառատյանին ամեն կերպ կալանավորված են պահում
Հաշվի առնելով հանրային ուշադրությունը Կառավարության շենքի «բռնակի» վերաբերյալ քրեական գործին ցանկանում եմ ներկայացնել որոշ մանրամասներ․
Նոյեմբերի 10-ին հարյուրավոր մեր Հայրենակիցներ, որոնց թվում են եղել նաև հենց Արցախյան պատերազմի մասնակիցներ, գնացել են Կառավարության շենքի մոտ՝ պարզելու այդ ինչ է ստորագրվել, քանի որ կհիշեք այդ ժամանակ կապիտուլիայիայի խայտառակ տեքստը չէր հրապարակվում։
Ավելին՝ այս գործի ընթացքում պարզել եմ, որ իշխանական հատուկ քարոզչամեքենան նույնիսկ վարկած էր քաշել, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը ոչինչ չի ստորագրել և իբր իրեն «ճնշում» են․․․։ Տղաների մեջ է եղել նաև իմ և Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանյալ Սերգեյ Խառատյանը։
Տեղեկացնեմ, որ Խառատյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ամենաթեժ կետերում է ծառայությունը կատարել և Նոյեմեբերի 9-ին կարճ ժամանակով է եղել Երևանում՝ Արցախ վերադառնալու պայմանով։ Կարծում եմ, վերջին շրջանում հանրահավաքների դեմ իշխանական բռնի պայքարից պարզ է դառնում, որ Կառավարության շենք առանց ոստիկանության ուղղակի համաձայնության և հենց ցանկության հնարավոր չէ մուտք գործել։ Բոլորին պարզ է, որ դիմադրություն առհասարակ չի եղել։ Բոլորին պարզ է, որ այս դեպքը նման է Հանրային ռադիոյի շենքի օպերացիային 2018 թվականի, որի դեպքում ի տարբերություն այս իրավիճակի՝ կար կազմակերպիչ, հստակ գործողությունների ծրագիր և ոչ միայն վնասված դռան բռնակ։
Սերգեյ Խառատյանին ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնարին ճնշումներով արդեն երեք ամիս է ինչ կալանավորված են պահում, այն պայմաններում, երբ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր գրավը մերժելու առաջին ատյանի որոշումը։
Այս ակնհայտ ապօրինի կալանավորման ամեն կերպ պահպանման մասնակիցները, այդ թվում արդարադատության իրականացումից հրաժարվող դատավորները՝ պետք է հստակ գիտակցեն, որ այս դատական գործը հանրային հնչեղություն ունի և դռնբաց դատական նիստերի պայմաններում՝ բոլորին պարզ է դառնում թե ինչ է կատարվում։

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից